
Կիրակի Թբիլիսիում զենքի խանութում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է երեքի, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։
«Երրորդ տուժածը մահացել է կլինիկայում, մահացածների թվում կա մեկ ոստիկան, պայթյունի հետևանքով ևս երեք վիրավորից երկուսի վիճակը ծանր է»,- հայտնել են նախարարությունից։
Գերատեսչության տվյալով՝ պայթյունի պատճառները դեռ պարզ չեն, կատարվում է հետաքննություն։
Պայթյունը տեղի էր ունեցել խանութի նկուղում, որտեղ գտնվում է հրաձգարանը։