Իրեն հույս է տալիս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համոզմունք է հայտնել, որ Ադրբեջանի ամբողջականությունը շուտով կվերականգնվի:

«Ես համոզված եմ, որ Ադռբեջանի աճող հզորությունը, մեր ներուժը և մտածված ու կշռադատված արտաքին քաղաքականությունը թույլ կտան վերականգնել մեր տարածքային ամբողջականությունը:

Պատմության ընթածքը, մեր դեմոգրաֆիական զարգացումն ու տնտեսական ներուժը թույլ են տալիղ պնդել, որ հեռու չէ այն օրը, երբ Ադրբեջանի ազգային դրոշը կծածանվի Շուշիի և Խանքենդիի վրա»,- հայտարարել է Ալիևը Նովրուզի տոնակատարությանը նվիրված իր ելույթում: Նա ասել է, որ Հայաստանը ֆաշիստական երկիր է, որի ազգային գաղափարախոսությունը ֆաշիզմն է, խտրականությունը և ազգայնականությունը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չունի ո՛չ անկախ քաղաքականություն, ո՛չ տնտեսություն: «Հայաստանն այսօր իրեն արտահայտում է լավագույն ձևով իբրև ֆորպոստ, հանդիսանում է վտանգի աղբյուր և տարածաշրջանում բոլոր անցանկալի զարգացումների կազմակերպիչ», – ասել է Ալիևը:




Լրահոս