Արտասահմանցի 5 հազար կամավոր հայտարարել է Ղրիմի պաշտպանության գործում Ուկրաինային օգնելու պատրաստակամության մասին. հաղորդվել է ТСН-ի ռեպորտաժում:
Նրանց թվում են թե՛ նախկինում պրոֆեսիոնալ զինվորականներ, թե՛ սովորական քաղաքացիներ Թուրքիայից, Գերմանիայից, Ադրբեջանից և Վրաստանից. պատմել է Ուկրաինայի թուրք-կարափափախների նախագահը:
Նրա խոսքով ՝ կամավորները պատրաստ են գործել անկախ իրենց երկրների պաշտոնական հրահանգներից: Նրանք պատրաստ են մասնակցել նաև Ռուսաստանի դեմ տեղեկատվական պատերազմին, որպեսզի վերջինս չխեղաթյուրի իրականությունը նորություններում և ինտերնետում:
Այսպիսով ՝ փորձելու են պաշտպանել թերակղզու էթնիկ բնակիչներ հանդիսացող Ղրիմի թաթարներին և այլ թուրքերի: