Լուսանկարը՝ համացանցից
«Ես իմ անունից եմ ասում, որպես Սարգիս Արզումանյան, վաղվանից հայտարարում եմ անժամկետ նստացույց»,- «Գոյ» թատրոնի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց դերասան Սարգիս Արզումանյանը:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասել՝ ովքեր ունեն նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ hանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք: Ո՞ւմ է տրվում առաջնահերթություն:
Սիրան Հակոբյան (42 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նախկին ԽUՀՄ Խնայբանկի ՀԽUՀ հանրապետական բանկում ներդրված ավանդների փոխհատուցում ստանալու իրավունք ունեն մինչեւ 1936 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված, Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների կամ կամավորականների կամ անհայտ կորածների անունով ներդրված ավանդը ժառանգած, ինչպես նաեւ մարտական գործողությունների հետեւանքով չօգտագործվող եւ հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող, Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված, ինչպես նաեւ այդ համայնքներից զորակոչված՝ 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնված անձինք՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձինք հաշվառման նպատակով պետք է դիմեն իրենց փաստացի բնակության վայրի սոցիալական աջակցության տարածքային գործակալություն: Ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու համար դիմումը ներկայացնում է ավանդների դիմաց փոխհատուցում uտանալու իրավունք ունեցող անձը անձամբ կամ օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչպես է որոշվում բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունքի դատական կարգով դադարեցման դեպքում սեփականատիրոջ կողմից վճարվող փոխհատուցման չափը:
Ալիսա Հայրապետյան (37 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ փոխհատուցման չափը մեկ ամսվա համար սահմանվում է իրավունքի դադարեցման պահին տվյալ բնակելի տարածության համար կիրառելի վարձավճարի չափից՝ հաշվարկված հետեւյալ կերպ. յուրաքանչյուր բնակության իրավունք գրանցած անձի համար` բնակելի մակերեսի չափը բնակելի տարածության անհատույց օգտագործման իրավունք ունեցող անձանց եւ սեփականատերերի ընդհանուր թվի վրա բաժանելու միջոցով ստացված մակերեսը, սակայն ոչ պակաս 5 քառակուսի մետրից եւ ոչ ավելի, քան 9 քառակուսի մետրը: Փոխհատուցումը հաշվարկվում է երեք տարվա համար եւ տրամադրվում է միանգամից, եթե կողմերի համաձայնությամբ այլ բան նախատեսված չէ (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդված):
Կադաստրի կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գրավ դրված բնակելի տան կամ բնակարանի վրա բռնագանձում տարածելուց եւ այդ գույքն իրացնելուց հետո գրավատուն ու բնակելի տարածության oգտագործման իրավունք ունեցող անձինք տան (բնակարանի) uեփականատիրոջ պահանջով պարտավոր են ոչ ուշ, քան մեկ ամuվա ընթացքում ազատել զբաղեցրած բնակելի տարածությունը (ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 272-րդ հոդված):