
«Ես ներքուստ համոզված եմ, որ հատկապես, այսպես կոչված, օլիգարխների համազգային սթափություն տեղի կունենա»:
Փաստորեն, ըստ Գեղամյանի` սթափվելու կարիք բոլորն ունեն: Երբեմնի ընդդիմադիրն էլ սթափվելով իրեն իշխանության կողքին գտավ: Հիմա մեկեն ակտիվացած Գեղամյանի կարծիքով հերթն օլիգարխիայինն է: Թեեւ մեծահարուստների ճակատագիրը Մամիկոնիչը չի կարող որոշել, բայց կատաղի քննադատությունն ակնհայտորեն մաղթանքներով է փոխարինում: Ու տվյալ դեպքում նա ընդամենը կրկնում է Սերժ Սարգսյանի՝ մի քանի օր առաջ արած հայտարարությունը` խիստ իշխանամետ երեւալու եւ նվիրվածությունն ու հավատարմությունը Ս.Սարգսյանին եւս մեկ անգամ արտահայտած լինելու նկատառումներով: