Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Սմբատ Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նա, աշխատելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի «Արթիկ» էլեկտրական ցանցում որպես 0.4-10 կվ օդային գծերի վարպետ, և համաձայն «ՀԷՑ» ՓԲԸ «Ղարս» մասնաճյուղի գլխավոր ճարտարագետի կողմից` 15.09.2016 թվականին հաստատված և մինչև 14.09.2022 թ երկարացված օդային գծերի վարպետի պաշտոնեական հրահանգի հանդիսանալով տվյալ տեղամասի տեխնիկական ղեկավար և պատասխանատու լինելով իր տեղամասի բոլոր սարքավորումների՝ նորմալ աշխատանքի և վթարների վերացման համար, միաժամանակ, ունենալով իրավունքներ՝ կազմակերպելու, ամենօրյա ստուգումներ իրեն հատկացված 0.4-10 կվ. օդային գծերում, համապատասխան միջոցներ ձեռնարկելու անսարքությունները վերացնելու համար, իրականացրել t սպառողների կյանքի անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցում, մասնավորապես, խախտել է ՀՀ կառավարության 27.12.2007 թվականի թիվ 1605-Ն որոշման պահանջները, չի ստուգել և հայտնաբերել հիշյալ թերությունները, համաձայն հիշյալ էլեկտրական անցի կողմից հաստատված գրաֆիկի՝ 2021 թվականի մարտի 18-ին իրականացրել է «Օմեգա»10 կվ լարման ՕԳ-ի շրջագայություն՝ ստուգումներ իրականացնելու, թերությունները հայտնաբերելու և շտկելու նպատակով, սակայն վերջինիս կողմից վերոնշյալ բերությունները չեն հայտնաբերվել և չեն վերացվել, իր հերթին, 2021 թվականի մարտի 18-ից մինչև նույն թվականի մայիսի 11-ը հիշյալ տեղամասում առհասարակ որևէ տեսակի ստուգումներ չեն իրականացվել, հետևապես՝ թերությունները չեն հայտնաբերվել և չեն վերացվել։
Այս ամենի հետևանքով՝ 2021 թվականի մայիսի 10-ին Արթիկ համայնքի Նաղաշ Հովնաթան փողոցին հարակից դաշտում տեղակայված «Օմեգա» 10 կվ լարման ՕԳ-ի 45-րդ հենասյան բարձր լարման մեկուսիչի բնիկը՝ մեխանիկական քայքայվածություն ունենալու պայմաններում, ուժեղ քամու հետևանքով պոկվել է հենասյան ցցաձողից և հաղորդալարի հետ միասին հայտնվել կախված վիճակում՝ գետնի մակերևույթից 1-1.5 մետր բարձրության վրա, արդյունքում՝ Արթիկ համայնքի Լմբատ 2-րդ թաղամասի 11-րդ շենքի 3-րդ բնակարանի բնակիչ, 22.10.1959 թվականին ծնված Ռ. Թորոսյանը, նույն օրը, ժամը՝ 21:00-ի սահմաններում, օրվա մութ ժամին, իրեն պատկանող ջերմատնից տուն վերադառնալու ճանապարհին՝ անցնելով «Օմեգա» 10 կվ լարման ՕԳ-ի 45-րդ հենասյան մոտակայքով, չի նկատել հիշյալ սյանից պոկված և գետնի մակերևույթից 1-1.5 մետր բարձրության վրա կախված վիճակում գտնվող՝ բարձր լարման հաղորդալարը, հպվել դրան, ինչի հետևանքով վերջինս էլեկտրահարվել և մահացել է:
Քնար Մանուկյան