
ԱԺ խորհրդի նիստի ընթացքում երեկ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը դեմ է քվեարկել խորհրդի որոշմանը ներկայացված ԱԺ նիստերի օրակարգում ներառված նախագծերի հաջորդականությունը որոշելու նախագծին: Այսպիսով, ստեղծվել է մի իրավիճակ, որ ԱԺ-ն նիստ է հրավիրել ու չգիտի ինչ հաջորդականությամբ պիտի քննարկի նախագծերը:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ ինքը ստիպված է որոշել հաջորդականությունը:
Մանրամասները՝ տեսանյութում։