![](https://armlur.am/wp-content/uploads/2024/04/64a8626a-98b0-4e48-9297-c5624afe73ab.jpg)
Ապրիլի 8-ին՝ գիշերը ժամը 2-ի սահմաններում, Պարեկային ծառայողները հետապնդել են մեկ մեքենայի ու Ֆրանսիայի հրապարակից մեկ անձի տեղափոխել են ոստիկանություն։
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ տեղափոխված անձը 2000 թվականին ծնված Ա.Գ-ն է , որի վարած «Տոյոտա»-ի առջևի ուղևորի նստատեղի կողքին առկա է եղել ատրճանակին նմանվող առարկա։ Վերջինս ձերբակալվել է։
Ուշագրավն այն է, որ նա հայտնել է, որ մեքենան վարել է վարձակալական հիմունքներով եւ ատրճանակը եղել է հենց այդ մեքենայի մեջ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան