2024թ. հունվար-փետրվար ամիսների կտրվածքով հիմնական ժողովրդագրական ցուցանիշներն ամփոփվել են շտապ եղանակով, և ստորև ներկայացվում են բնակչության բնական շարժի և ՍԷԿՏ համակարգով ստացված սահմանային գրանցումների վերաբերյալ նախնական տվյալները:
2024 թվականի հունվար-փետրվարին կենսունակության գործակիցը՝ ծնվածների և մահացածների հարաբերակցությունը, կազմել է 111.5%, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում արձանագրված 129.9 %-ի համեմատ։
ՀՀ բնակչության բնական շարժի հիմնական ցուցանիշները հունվար-փետրվար ամիսներին կազմել է հետևյալ պատկերը՝ ծնվածներ՝ 5 477 մարդ, մեռելածիններ՝ 68 մարդ, մահացածներ՝ 4 914 մարդ։
ՀՀ պետական ատյաններով գրանցվել է ամուսնության 2 602 դեպք, ամուսնալուծության՝ 698 դեպք։
Մահացածների թվաքանակը 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին կազմել էր 4 551 մարդ, իսկ 2024 թվականի նույն ժամանակահատվածի համար 4 914 մարդ։ Եթե համեմատենք ժամանակահատվածի տվյալները, կնկատենք, որ այս տարի մահացածների թիվը աճել է 363 մարդով։
ՀՀ-ում մահացության առաջնային պատճառներից մեկը արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով է գրանցվում, հաջորդ պատճառը նորագոյացություններն են, ապա շնչառական օրգանների հիվանդությունները, մարսողական օրգանների և այլ հիվանդությունները։
Էմմա Միքայելյան