ՀՀ-ում նվազել է մուտքերի և ելքերի հաշվեկշիռը և զբոսաշրջիկների քանակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական սահմանի անցման կետերով իրականացված մուտքերի
և ելքերի սահմանային գրանցումների ընդհանուր թիվը հետևյալն է՝ մուտք է գործել 595 հազր 652 մարդ, դուրս եկել՝ 585 հազար 492 մարդ։

Եթե փորձենք համեմատել առանց որևէ հաշվարկների կնկատենք, որ մուտքերի և ելքերի տարբերությունը տարբերվում է գրեթե 10-11 հազար անձով։
Հարկ է նշել, որ Հայաստան մուտքերի և ելքերի նախընտրելի տարբերակը Հայաստան-Վրաստան ցամաքային անցակետերն են, քանի որ 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների հետ համեմատած 2024 թվականին  Բագրատաշենի անցակետում մուտքերի և ելքերի հաշվեկշիռն ավելացել է 9 հազար 133 անձով, իսկ Բավրայի անցակետում՝ 4 հազար 681 անձով։

Առանձնահատուկ կարելի է նշել, որ Հայաստանի Զվարթնոց միջազգային օդանավակայանից մուտքերի և ելքերի հաշվեկշիռը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 2 հազար 929 անձով։ Նվազել է մուտքերի և ելքերի հաշվեկշիռը, սակայն Հայաստանը շարունակում է զբոսաշրջիկների համար ցանկալի երկիր դիտարկվել՝ որոշակի իմպուլսիվ անկումներ գրանցելով։
2024 թվականի առաջին եռամսյակում Հայաստան է այցելել 435 հազար 775 զբոսաշրջիկ, ինչը 14 հազար 206-ով պակաս է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։

Այցելությունների 42 տոկոսն ապահովել են Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկները, ՌԴ-ին հաջորդում են Վրաստանը, Իրանը, Հնդկաստանն ու Ֆիլիպինները:
Ընդ որում` ամենաշատ այցելություններ են եղել հունվարին՝ 154 հազար 319 մարդ։

Էմմա Միքայելյան




Լրահոս