Ինչպիսին է աշխատավարձը պետական և ոչ պետական կազմակերպություններում․ վիճակագրություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վիճակագրական կոմիտեն ներկայացրել է թարմ տվյալներ կազմակերպությունների թվի, աշխատողների թվաքանակի և միջին ամսական անվանական աշխատավարձի ըստ կազմակերպության չափի և տնտեսության ինստիտուցիոնալ հատվածների։

Այսպիսով 2024 թվականի հունվարին գրանցվել է 66 հազար 962 կազմակերպություն, որից պետական են համարվում 3 հազար 651-ը և ոչ պետական՝ 63 հազար 311-ը։
Կարող ենք ասել, որ ներկայացված տվյալների վերլուծության արդյունքում նկատում ենք, որ ոչ պետական կազմակերպություններում միջին ամսական աշխատավարձն ավելի բարձր է քան պետական կազմակերպություններում։

Նշենք թվային և պատկերավոր տվյալներով։

Այսպիսով՝ ոչ պետական կազմակերպություններում միջին անվանական աշխատավարձը կազմել է 291 429 դրամ, պետական կազմակերպություններում՝ 208 071 դրամ։ Ստացվում է, որ ոչ պետական սեկտորում միջին անվանական աշխատավարձը գրեթե 90 հազար դրամով ավելի է պետական կազմակերպությունների հետ համեմատ։
Հարկ է նաև նշել, որ նշված աշխատանքի վարձատրությունը ներառում է նաև հարկերը և պետական տուրքերը։

Էմմա Միքայլեյան




Լրահոս