Շահումով խաղերը՝ որպես պետական քարոզչություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամեն օր, օրվա մեջ նույնիսկ մի քանի անգամ հայ հասարակությունը ստիպված է լինում իր տանը հանդուժել խաղամոլության գովազդ: «Ես չեմ աշխատում, բայց ստանում եմ աշխատավարձ», «Հավատացեք՝ արդար ա ժողովուրդ, շահել եմ», «Շահում եք դուք, շահում է պետությունը» այս եւ այլ արտահայտություններով հայաստանյան հեռուստաընկերությունները «լվանում են» մարդկանց ուղեղները: Ընդ որում՝ հաճախ դա արվում է պետական մակարդակով. նախ ՀԴՄ կտրոնները շահումով դարձնելը, ապա նաև տարբեր վիճակախաղերի տոմսերով գոբալ շինարարական աշխատանքների ծախսերը կատարելու ձգտումը ոչ այլ ինչ է, քան խաղամոլության պետական քարոզչություն:

Իսկ ի՞նչ է շահում դրանից շարքային քաղաքացին: Անշուշտ, շատ քչերի բախտն է բերում լոտոյով շահելու հարցում:

Բացի այդ, հետաքրքիր է. «Լոտո աշխատավարձի» դեպքում նույնպե՞ս գործում է կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգը, ինչպես շատ հիմնարկ-ձեռնարկություններում, թե՞ շահումը անձեռնամխելի է:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս