ՔՊ-ական պատգամավորը կրկին սրեց իրավիճակը․ Ավանեսյանի դեմ ելույթ ունեցավ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատելով ՔՊ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի ելույթներից՝ նա կարծես մտադիր է հասնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի պաշտոնանկությանը։

Պատգամավորն ԱԺ նիստերում հետևողականորեն «հարձակումներ» է գործում Անահիտ Ավանեսյանի դեմ՝ քննադատելով նախարարության ենթակայության տակ գտնվող բուժկենտրոնների գործունեությունը։

Հերթական դեպքն այսօր էր, երբ Ալեքսանյանը կրկին հայտարարեց, թե դիմել է բուժկենտրոնների ղեկավարների պարգևավճարների մասին տեղեկատվություն ստանալու համար, բայց այդպես էլ պատասխան չի ստացել, ոչ էլ իրեն պատասխանել են բժիշկների աշխատանքային ժամերի հետ կապված։ Եւ նա, մեղադրական ու հանդիմանական տոնով դիմելով Անահիտ Ավանեսյանին, հիշեցրել է, որ պատգամավորները բյուջե են հաստատում և այդ բյուջեից նաև բուժհիմնարկներին են գումարներ տալիս։

Թե ինչու է Վահագն Ալեքսանյանը սևեռվել Անահիտ Ավանեսյանի ու նրա գլխավորած գերատեսչության վրա, անհասկանալի է։ Սակայն փաստ է, որ տեւական ժամանակ իշխող ուժի փոխնախագահը անհարմար դրության մեջ է դնում նախարարին, մնում է միայն ենթադրել։ Եւ որքան էլ Ավանեսյանը ձեւացնի, թե որևէ խնդիր չկա, որ աշխատանքային քննարկումներ են, ԱԺ-ում Ալեքսանյանի ելույթին հաջորդած իր պատասխանով պատգամավորին «տեղը դրեց»՝ բացատրելով, որ պարտադիր չէ բարձր մակարդակի պետական գաղտնիքին հասանելիության թույլատրություն ունեցող անձը նաև մարդու անձնական կյանքի մանրամասներին, առողջական գաղտնիքին հասանաելի լինի։

Սա, թերևս, այն դեպքերից է, երբ պատգամավորին իրոք չէր խանգարի մի փոքր իրավաբանություն ուսումնասիրել։




Լրահոս