Պուտինը հաշիվ կբացի պատժամիջոցների ենթարկված բանկում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արևմուտքի պատժամիջոցներին ենթարկված «Ռոսիա» բանկը որևէ առնչություն չունի Ուկրաինայի դեպքերին. լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Ինչ վերաբերում է ֆինանսական հաստատությանը, որքան ես հիշում եմ, դա միջին բանկ է: Ամձամբ ես այնտեղ հաշիվ չունեմ, բայց երկուշաբթի անպայման կբացեմ»,-ասել է Պուտինը: Նա հրահանգել է ԿԲ-ին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել բանկին: Երկրի ղեկավարը հայտարարել է, որ պատրաստվում է իր աշխատավարձը ստանալ այդ բանկի միջոցով. հաղորդում է ИТАР-ТАСС-ը: Հիշեցնենք, որ նախորդ օրը ԱՄՆ-ն ընդլայնել է պատժամիջոցներին ենթարկվածների ցանկը, որում, կոնկրետ մարդկանց ազգանունների հետ մեկտեղ, հայտվել էր նաև «Ռոսիա» բանկը, որը վերահսկվում է Յուրի Կովալչուկի կողմից:




Լրահոս