
Խորհրդարանում մեկնարկել է խորհրդարանական ընդդիմիւթյան նախաձեռնած սահմանազատման և սահմանագծման հարցով հրատապ քննարկումը:
Որպես հարակից զեկուցողներ՝ քննարկմանը մասնակցում են փոխվարչապետ, սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը ու արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Չնայած ընդդիմությունը պահանջում էր նիստն անցկացնել բաց ռեժիմով, բայց ՔՊ-ն մերժեց, նիստը կանցնի դռնփակ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ այն պատգամավորները, ովքեր գաղտնիության ռեժիմով նիստին մասնակցելու իրավունք չունեն, պետք է լքեն դահլիճը:
Մյուս բոլոր պատգամավորները պետք է նիստին մասնակցեն առանց հեռախոսի:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քրիստինա Մուշեղյան