Ալբերտ Հարությունյանը մեկնարկել է հաղթանակով․ բռնցքամարտի երիտասարդական ԵԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավագ տարիքի պատանիների աշխարհի չեմպիոն Ալբերտ Հարությունյանը (75 կգ) հաղթանակով է մեկնարկել Խորվաթիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:

Հայ բռնցքամարտիկը կամային հաղթանակի է հասել մոլդովացի Իոն Անգելուսի նկատմամբ։ Առաջին ռաունդում մրցավարները 3-2 հաշվով առավելությունը տվել են մրցակցին, բայց հաջորդ երկու ռաունդներում հայ մարզիկը ոչ մի շանս չի տվել մոլդովացուն և հաղթել է մենամարտում:




Լրահոս