ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ մեկուսարանից տարել են էրեբունի օդանավակայան։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ դատարանում քննությունը հասել է հրթիռների ստուգման, զննման գործընթացին, եւ նիստը հակակոռուպցիոն դատարանից տեղափոխվել է Էրեբունի օդանավակայան ու կայանում է այնտեղ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ հրթիռները տեղայակված են այնտեղ:
Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է ՊՆ-ին անպիտան հրթիռներ տրամադրելու գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։
2021 թ․-ի սեպտեմբերի 30-ից Տոնոյանը կալանավորված է, եւ գործով կալանքի տակ գտնվող ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանն ազատ են արձակվել։
Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որով Դավիթ Տոնոյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով՝ 2 մլրդ 277 մլն 323 հազ․ 840 դրամ գումար հափշտակելու, կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան