Armlur.am-ին հայտնի դարձավ, որ դատապարտյալների հիվանդանոցի դատապարտրալներից մեկն իրեն 2-րդ հարկի պատշգամբից ցած է նետել, սակայն բարեբախտաբար կյանքը փրկել են ու տեղափոխել հիվանդանոց։
Ի պատասխան մեր տեղեկությունների՝ ՔԿ ծառայության լրատվականից հայտնեցին.
«ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի՝ իրեն 2-րդ հարկի պատշգամբից ցած նետվելու լուրը չի համապատասխանում իրականությանը։
Ապրիլի 2-ին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձանցից մեկը աստիճանավանդակից ցած է ընկել։ Բժշկի կողմից կալանավորված անձին ցուցաբերվել է առաջին օգնություն, միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն, որը նրան տեղափոխել է քաղաքացիական հիվանդանոց»։
Քնար Մանուկյան