Մաթեմատիկայի 2-րդ դասարանի դասագրքի 83-րդ էջում՝ հմտությունների սրահ բաժնում նկատելի են մի քանի կոպիտ սխաներ: Գրքում նշվում է, որ 4 x 8 =48, մինչդեռ իրական պատասխանը 32-ն է: 6 : 8=1, սակայն հավասարման պատասխանը տասնորդական թիվ է ստացվում՝ 0,75:
Գրքի հեղինակներն են՝ Սոկրատ Մկրտչյանը, Արամ Աբրահամյանը, Սուրեն Իսկանդարյանը:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել Կրթության, գիտության, ստորտի և մշակույթի նախարարության հետ, հասկանալու համար, գրքում նկատելի խնդրի մասին տեղյակ են արդյո՞ք այնտեղ և ի՞նչ է արվում սխալը ուղղելու համար, սակայն մեզ առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել:
ArmLur.am-ը հարցման պատասխանը ունենալու դեպքում այն նույնպես կհրապարակի։
Էմմա Մարտիրոսյան