
«Մենք կարող ենք ԱԺՄ-ից անջատված տարբեր կուսակցությունների հետ միանալ որպես մեկ կուսակցություն, բայց ես բլոկի կողմնակից չեմ»:
Ինչ-ինչ գործոնների կամ առաջարկների ազդեցությամբ հնարավոր է, որ Վ.Մանուկյանն իր նախկին կուսակիցներին դարձյալ նույն դրոշի տակ համախմբի: Այս առումով ԱԺՄ ղեկավարը ճիշտ էլ անում է, որ առաջիկա ընտրություններին ավելի շատ հակված է չմասնակցել: Նման իրավիճակում ավելորդ գլխացավանքներից խուսափելու լավագույն տարբերակը հոգեհարազատ դարձած մշտական պասիվ կեցվածքն է: Բայց այդ ընթացքում նա գոնե կկարողանա ձեռք բերել ընդհանուր միավորված կուսակցություն, որը քաղաքականությանը կհետեւի «կողքից»` բավարարվելով Հանրային խորհրդում ծավալած գործունեությամբ: