ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Գուրուս»-ը 5 տարեկան է. ընկերությունը վերադառնում է վերաբրենդավորված՝ կարևորագույն արժեքը՝ մարդ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Գուրուս» ընկերությունը 5 տարեկան է և ներկայանում է հասարակությանն այսօր արդեն վերաբրենդավորված: «Գուրուսը» աշխարհահռչակ դեղագործական ընկերություններին մատուցում է վիճակագրական ծրագրավորման (Statistical Programming), կլինիկական տվյալների մշակման (Clinical Data Management) և բիոստատիստիկայի (Biostatistics) ծառայություններ։

«Գուրուս»-ում գիտակցում են, որ լավ մասնագետ դառնալու համար կարևոր նախապայման է որակյալ կրթությունը։ «Գուրուս»-ը սերտ համագործակցում է ՀՀ բուհերի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանում ֆրանսիական և այլ համալսարանների հետ։ Ինչպես նաև ընկերությունը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ԲՏԱ-ի և կրթական հաստատութնունների հետ միասին՝ լինելով մասնավոր հատված-բուհ-պետություն համգործակցության վառ օրինակ։

Բացի կենսատեխնոլոգիական ոլորտից, ընկերությունը նպատակ ունի Հայաստանում զարգացնելու վիճակագրական ծրագրավորումը նաև բանկային, հեռահաղորդակցության և կառավարման ոլորտներում։

ԱՄՆ փոխդեսպան Չիփ Լեյթինենը հայտնեց, որ Գուրուսը հայկական շուկայում եզակի կազմակերպություն է:

«Գուրուսը» բիոմետրիկ ծառայություններ մատուցող վստահված գործընկեր է միջազգային բիոտեխնոլոգիական, դեղագործական և պայմանագրային հետազոտական ընկերությունների համար։ Այս 5 տարիների ընթացքում «Գուրուս»-ը իրականացրել է ավելի քան 50 անվճար դասընթաց՝ ներգրավելով 4,000-ից ավել դիմորդի, որոնցից լավագույնները համալրել են ընկերության շարքերը։

Լինելով հայ-ամերիկյան ընկերություն՝ 2022-ից հանդիսանում է AmCham-ի (Հայաստանում Ամերիկայի Առևտրային Պալատ) անդամ։

«Գուրուս»-ի տեսլականն է՝ լինել վստահված գործընկեր առողջապահության ոլորտում, մատուցել արդյունավետ ծառայություններ, դառնալ վստահելիության ու որակի ցուցանիշ, ինչպես նաև պատվով ներկայացնել Հայաստանը միջազգային հարթակներում։

Մանրամասները՝ տեսանյութում.




Լրահոս