«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը, ով գրեթե 2 շաբաթ է, ինչ տեղափոխվել է և ապրում է Ոսկեպարում, կոչ է հնչեցրել․
«Երեկ Ոսկեպար ԵՄ դիտորդների այցից հետո գյուղի բնակիչների մոտ առաջացան կասկածներ կամ նույնիսկ համոզմունք, որ Տավուշի մարզի հողերը միակողմանի հանձնված են, որովհետև դիտորդական առաքելությունը պետական մարմինների և իշխանության իմացությամբ Երևան- Նոյեմբերյան մի շարք հատվածների շրջանցել է և դա հիմնավորել որպես ադրբեջանական կամ վիճարկելի։ Ես, լիազորված լինելով ոսկեպարցիների կողմից ներկայացնելու իրենց պահանջը, դիմում եմ Նիկոլ Փաշինյանին, Ալեն Սիմոնյանին կամ Արարատ Միրզոյանին՝ պահանջելով, որ երկօրյա ժամկետում այցելեն Ոսկեպար և տան համապատսխան բացատրություն գյուղի բնակիչներին՝ հակառակ պարագայում երկօրյա ժամկետում մենք պետական դավաճանության կասկածով հայց ենք ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն»։