Միլանի «Ինտերը», Ա սերիայի 31-րդ տուրի վերջին խաղում 2-1 հաշվով կամային հաղթանակ տանելով «Ուդինեզեի» նկատմամբ, սահմանել է ռեկորդ։
Իտալիայի առաջնության պատմության մեջ «Ինտերը» առաջին ակումբն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփում 1-31-րդ տուրերի բոլոր խաղերում, հաղորդում է Opta-ն։
Ինձագիի գլխավորած թիմը 82 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 14 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Միլանից»: Միլանյան ակումբին 7 միավոր է բաժանում վաղաժամ չեմպիոնությունից: