Գազայի հատվածում բնակվում է մոտ 50 հազար ռուս: Հիմնականում դրանք պաղեստինցիների հետ ամուսնացած կանայք են:
Այժմ Գազայի հատվածի ռուսական համայքը քննարկում է Ռուսաստանին միանալու հարցով իշխանությանը դիմելու և հանրաքվե անցկացնելու ծրագիրը:
«Մոսկվան հայտարարել է, որ կպաշտպանի իր քաղաքացիներին, աշխարհի որ ծայրում էլ որ նրանք գտնվեն»,-ասել է ակտիվիստ կանանցից մեկը:
Նրա խոսքով՝ իրենք, տևական ժամանակ է, ապրում են Իսրայելի կողմից իրենց և իրենց երեխաների կյանքին սպառնացող վտանգի պայմաններում: Ակտիվիստուհու խոսքով՝ Ռուսատանին դիմելու գաղափարը հուշել է կյանքը: ԱՄՆ-ի և Արևմուտքի կողմից հաստատված խաղի կանոններն իրականում նման են «ջունգլիների օրենքի»`արդար է նա, ով ուժեղ է: Թույլ Պաղեստինը չի կարող դիմակայել սիոնիստական ճնշմանը, որը ամենատարբեր ձևեր ունի: Իսկ եթե Գազի հատվածը ռուսաստանյան դառնա, այստեղ կլինեն ամուր սահմաններ, արդիական զենք, գուցե նաև՝ ատոմային, և սիոնիստական Իսրայելն ու Եգիպտոսի խունտան բոլորովին այլ կերպ կխոսեն Պաղեստինի հետ:
Ի պատասխան այն հարցին, թե Ռուսաստանը տարածքային առումով հեռու է Գազայի հատվածից, ակտիվիստուհին հայտարարել է. «Բայց մի՞թե Ջիբրալթարը կամ Ֆոլկլենդյան կղզիները Բրիտանիայի կողքին են»: