Չինաստանը մեծ նշանակություն է տալիս չին-ռուսական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է սերտ համագործակցության, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։
«Չինաստանը միշտ մեծ նշանակություն է տվել չին-ռուսական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ է սերտորեն համագործակցել Ռուսաստանի հետ երկկողմ հիմունքներով, ինչպես նաև ամրապնդել ռազմավարական համագործակցությունը բազմակողմ կազմակերպությունների շրջանակներում»,- Սի Ծինփինը:
Հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։