Հումանիտար աղետի հետ մեկտեղ Սիրիայում շարունակվում է պատմական հուշարձանների կողոպուտը այն շրջաններում, որոնք չեն վերահսկվում իշխանությունների կողմից:
Միջազգային պատմամշակութային ժառանգության ցանկում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ներառել է Սիրիայի տարածքում գտնվող 40 հուշարձաններ: Ընդանուր առմամբ երկրում հայտնի է 10 հազար վայր, որտեղ հայտնաբերվել են հնագույն քաղաքակրթությունների հետքեր: Ներկայումս սիրիական թանգարանների մեկ երրորդը թալանված է:
Վերջին 150 տարիների ընթացքում հնագետների կողմից հայտնաբերված և խնամքով պահպանված նմուշները վաճառվել են Սիրիայի հարևան երկրների սև շուկաներում և, հավանաբար, վերջնականապես կորսված են մարդկության համար: