
Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում այսօր՝ ապրիլի 9-ին, Սևան համայնքին հարող ափամերձ հատվածում լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 119 հատ խեցգետնաորսիչ:
78 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: