Ավան համայնքի ղեկավարը ահազանգել է իրավապահներին. տղամարդու են կյանքից զրկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ապրիլի 9-ին Ավան համայնքի ղեկավարը զանգահարել է իրավապահներին ու հայտնել, որ տներից մեկում հայտնաբերվել է Դ.Օ․-ի դիակը։

Արդյունքում դեպքի վայր են ժամանել իրավապահներն ու տեսել են, որ մահացած անձի դեմքի շրջանում վնասվածքներ  և կապտուկներ կան։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն Դ.Օ․-ին կյանքից զրկելու կասկածանքով կա ձերբակալված մեկ անձ։

Ավելի ուշ Ավան վարչական համայնքի ղեկավար Վահե Հակոբյանը մեզ հայտնեց, որ ինքն ահազանգի հետ կապ չունի։

Քնար Մանուկյան




Լրահոս