
Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվաքանակն ըստ տարիքային խմբերի, ըստ ՀՀ մարզերի և Երևան քաղաքի 2002 թվականից մինչև այսօր զգալի փոփոխություններ են գրանցել։
Բանն այն է, որ 2002 թվականին մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների թվաքանակը եղել է 111 տղա և 37 աղջիկ, իսկ մինչև 2005 թվականը այս թվաքանակը կտրուկ նվազել էր՝ դառնալով 46 տղա և 8 աղջիկ։
2023 թվականին այդ տվյալները նվազել են՝ դառնալով 5 տղա և 2 աղջիկ անչափահաս։
2023 թվականի տարեվերջին մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների մեծ մասը 14-15 տարեկան երեխաներ են և հիմնականում մայրաքաղաք Երևանում։ Մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասներ կան նաև Շիրակի և Տավուշի մարզերում։
Էմմա Միքայելյան