ԱԺ նախկին պատգամավոր Ջանիբեկ Հայրապետյանը չնայած նրան, որ անցնում է քրեական գործով ու տեւական ժամանակ դատարանում կռիվ է տալիս իր քրեական գործով, այս ամենին զուգահեռ չի կորցնում պահը եւ ընդլայնում է սեփական բիզնեսը։ Նա օրերս Զովունի համայնքում «Զովունի ՖՈւդ» խանութ է բացել եւ այն նշել հայտնի անձանց հետ։
Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն Ջանիբեկ Սերոբի Հայրապետյանին մեղադրանք էր առաջադրել այն բանի համար, որ նա 2016 թվականի մայիսի 9-ին ժամը 23:00-ի սահմաններում, Արթուր Սահակյանին պատկանող, Երևան քաղաքի Եղվարդի Խճուղի 132 հասցեում գտնվող հացատան սրահում, իսկ այնուհետև դրսում, հասատան դիմաց ծեծի է ենթարկել Արթուր Սահակյանին, որի ընթացքում դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է նրա ձախ աչքին, պատճառելով նրա առողջությամը ծանր մարմնական վնաս՝ օրգանի ֆունկցիայի /ձախ աչքում տեսոխության/ կորստի հատկանիշներով:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել, եւ գործն արդեն դատարանում է: Այն քննելու է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանը:Գործը դեռ դատարանում քննվում է։