«Ռիո-2016»-ի հաշվիչ պալատի նախագահ Ժոնաս Լոպիս դի Կարվալյու Ժունիորը ասել է, որ Բրազիլիայի ֆինանսական վերահսկողության մարմինները նորարարություն են արել : Նպատակ կա օլիմպիական պատմությունում Ռիոյի խաղերը դարձնել ամենաթափանցիկը` պետական ծախսերի առումով: Ստեղծվելու է հատուկ համացանցային կենտրոն` «Հսկիր Ռիո–2016–ը» անվանումով: Ամենայն մանրամասնությամբ կներկայացվեն բյուջետային ծախսերը, նույնիսկ գրասենյակային վերջին ամրակներն ու կոճգամները:
Օլիմպիական շինարարության վերաբերյալ յուրաքանչյուր թերություն կարող է համացանցում արձագանքել ցանկացած բրազիլացի` պորտուգալերեն, իսպաներեն և անգլերեն լեզուներով:
Օլիմպիական կառույցների համար կծախսվի 2,4 միլիարդ ԱՄՆ դոլար: Բայց այս թիվը վերջնական չէ: