ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ-ն սկսել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթի աշխատանքները։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Վալդիս Դոմբրովսկիսը։

Նրա խոսքով՝ նախատեսվում է նոր սահմանափակումների շուրջ որոշումը համաձայնեցնել գարնանը։

Միաժամանակ, Դոմբրովսկիսը խոստովանել է, որ ԵՄ երկրների համար գնալով դժվարանում է նոր դրույթների վերաբերյալ ընդհանուր կարծիքի գալը։

Ակնկալվում է, որ նոր փաթեթը կներառի սահմանափակումների շրջանցման դեմ պայքարի միջոցներ, այդ թվում՝ ռուսական նավթի գնային առաստաղի դեմ։ ԵՀ փոխնախագահը նաեւ նշել է, որ ԵՄ երկրները 2022 թվականի փետրվարից Ուկրաինային տրամադրել են ավելի քան 88 միլիարդ եվրոյի օգնություն։




Լրահոս