ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արա Մկրտչյանն ազատվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից: Համապատասխան որոշումը ստորագրվել է այսօր՝ ապրիլի 10-ին։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արա Մկրտչյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ Մկրտչյանը արդարադատության փոխնախարար էր նշանակվել 2023 թվականի հունվարի 14-ին։