
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 20-23-ը կգործուղվի Իսպանիա:
Իսպանական Պալմա քաղաքում Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Եվրոպական միության անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարների համաժողովին:
Պատվիրակության կազմում լինելու են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը, ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
Պատվիրակության կազմում կլինեն նաև ԱԺ աշխատակիցներ, այդ թվում՝ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը, ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Նելլի Ղուլյանը, ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Տիգրան Սեյրանյանը և այլք:
Քրիստինա Մուշեղյան