Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների կարևորությունը դժվար է թերագնահատել, Երևանը Մոսկվայի մերձավոր գործընկերն է։
Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։
«Դուք գիտեք, որ Հայաստանը մեր մտերիմ գործընկերն է, մեր դաշնակիցը, այն երկիրը, որի հետ մեզ միավորում են ինտեգրացիոն բազմաթիվ ձևաչափեր՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և այլն, և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, կարևորությունը. ինչը դժվար է գերագնահատել»,- ասել է Կրեմլի խոսնակը։