
Խորհրդարանում մեկնարկել է կառավարության հետ հարցուպատասխանի ժամը: Նիստին մասնակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությանը հարց ուղղելու համար հերթագրվել է 12 պատգամավոր:
Ընդդիմադիր երկու խմբակցության պատգամավորները չեն մասնակցում նիստին: Նրանք այս պահին գտնվում են Հակակոռուպցիոն դատարանում Արմեն Աշոտյանի դատական նիստին։