
Ապրիլի 8-ի գիշերը, ժամը 2.20-ին, ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի պարեկները Ֆրանսիայի հրապարակում հայտնաբերել, զենք-զինամթերք պահելու կասկածանքով ձերբակալել և, «Տոյոտա» մակնիշի մեքնայով հանդերձ, ոստիկանության Կենտրոնական բաժին են տեղափոխել 23-ամյա վարորդին և 28-ամյա ուղևորին, որի կողքին եղել է ատրճանակի նմանվող առարկա:
Մեքենան տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ապրիլի 9-ին դատարանի որոշմամբ կատարած խուզարկությամբ մեքենայում հայտնաբերվել է «Բերետա» տիպի մարտական ատրճանակ՝ լիցքավորված չորս փամփուշտով:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին: