Բոլորը հանձնում են նույն թերապեֆտիկ պրոֆիլի տեքստը, ձևական բնույթ է կրում. Անուշ Պողոսյանը՝ բժիշկների լիցենզավորման պրոցեսի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովում քննարկվում է մի նոր օրենք՝ Լիցենզավորման մասին օրենքում լրացում կատարելու մասին, ըստ որի բժիշկների մոտ սկսվելու է լիցենզավորման գործընթաց:

ԱԺ պատգամավոր Նարեկ Զեյնալյանը առաջարկել է վերանայել նախագծի 9-րդ հոդվածով լրացվող 5.1 գլխի և այդ գլխում շարադրվող հոդվածների համարակալումները՝ հաշվի առնելով 2-րդ ընթերցմամբ ընդունված Պ-609 նախագծի համարակալումը:

ArmLur.am-ի հետ զրույցում «Առողջության իրավունք» ՀԿ-ի տնօրեն Անուշ Պողոսյանը, անդրադառնալով այս որշմանը, ասաց.

«Այստեղ խնդիրը կայանում է նրանում, որ բժիշկները կրեդիտավորվեցին, և բավականին խնդրահարույց անցավ այդ ճանապարհը, և հիմա գնում են անհատական լիցենզիային: Այս պահին բժիշկները, ովքեր աշխատանքային փորձ չունեն, գնում են քննության հանձնելու, տեսնում են անհասկանալի թեստեր: Բոլորը հանձնում են նույն թերապեֆտիկ պրոֆիլի տեքստը, այսինքն՝ մասնագիտական առումով դա այդքան էլ կազմակերպված չի, այլ ավելի շատ ձևական բնույթ ա կրում»:

Նրա խոսքով՝ այս փուլում ամբողջ հանրապետության բժիշկների համար չեն կարողացել հավաստագրման քննությունը կազմակերպել ըստ պատշաճի և հիմա իրենք ասում են, որ սկսելու ենք բժիշկների լիցենզավորումը»:

Հիշեցնենք, որ սույն որոշումը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից:

Էմմա Մարտիրոսյան




Լրահոս