
Ապրիլի 10-ին Թբիլիսիում տեղի են ունեցել խորհրդակցություններ ՀՀ ԱԳ նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության և Վրաստանի ԱԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչություններիի միջև։
Հանդիպմանը քննարկվել են լրատվության և հանրային դիվանագիտության շրջանակներում համագործակցության մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել համատեղ ծրագրերի և ընթացիկ իրադարարձությունների վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերին։
Հայաստանի և Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել ընդլայնել գերատեսչությունների միջև ոլորտային փոխգործակցությունը։