ԱՇԽԱՏԱՆՔԻ ՉԻ ՆԵՐԿԱՅԱՆՈՒՄ, ԲԱՅՑ ԱՇԽԱՏԱՎԱՐՁ Է ՍՏԱՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրեն ռեֆերենտ է նշանակել Էդգար Մուրադյան անուն- ազգանունով մի մարդու, որը աշխատանքի չի ներկայանում, բայց պարգեւ ու աշխատավարձ ստանում է: «Ժողովուրդ» օրաթերթը հերթական աղմկահարույց բացահայտումն է արել:

Եւ այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը հարցում ուղարկեց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ ներկայացնելով, որ «Ժողովուրդ»  օրաթերթի ներկայացուցիչը շրջել է ԱԺ նախագահի աշխատակազմի աշխատասենյակի միջանցքներով, ԱԺ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների աշխատանքային սենյակները արձանագրել է, սակայն Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտն ավարտած Էդգար Մուրադյանի աշխատասենյակը, դրա մասին վկայող ցուցանակը չկա:

Հարց. 1. Էդգար Մուրադյանը վերջին 6 ամիսների ընթացքում քանի՞ անգամ է աշխատանքի հաճախել. խնդրում ենք տրամադրել ՊՊԾ անցակետի միջոցով նրա աշխատանքի ներկայանալու հավաստիացումները:

  1. Որտե՞ղ է աշխատանքային գործունեությունը ծավալում Էդգար Մուրադյանը, ո՞ր սենյակում, եւ ինչո՞ւ չկա ցուցանակ:
  2. Կոնկրետ ի՞նչ աշխատանքներ է իրականացնում նա՝ ստանալով աշխատավարձ եւ պարգեւավճար պետության միջոցներից:
  3. Ճի՞շտ է, որ ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանը ամսական տաբելը լրացնելիս ԱԺ նախագահի հրահանգով մշտապես Էդգար Մուրադյանի անվան դիմաց ներկա է գրել՝ ապահովելով նրա՝ աշխատավարձի ամբողջական ստացումը:
  4. Իրականում Էդգար Մուրադյանի աշխատավարձը ստանում է ինքը՝ Մուրադյա՞նը, թե՞ նրա բանկային քարտին փոխանցված գումարը ձեր մտերիմներից մեկին է փոխանցվում եւ ի՞նչ նապատակով:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահի մամուլի խոսակ Նելի Դուրյանը հաստատել է մեր բոլոր ինֆորմացիաները, որոնք շարադրված էին հարցերում: Ճիշտ է, հրաժարվել է տրամադրել Էդգար Մուրադյանի մուտք ու ելքի մասին հստակ տեղեկություն, բայց հայտնել է, որ, այո, Էդգար Մուրադյանը հեռավար է աշխատում, այսինքն՝ աշխատանքի չի գալիս, առանձնացված սենյակ, համապատասխան ցուցանակ ու աշխատանքային պայմաններ չկան նրա համար: «Անհրաժեշտության դեպքում աշխատում է ԱԺ նախագահի աշխատակազմին հատկացված ընդհանուր աշխատասենյակներից մեկում»,- գրել է ԱԺ նախագահի խոսնակը: Այսինքն՝ միայն անհրաժեշտության դեպքում է աշխատում, իսկ իրականում կան ամիսներ, որ ընդհանրապես ԱԺ չի մտել ռեֆերենտը:

Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախագահի խորհրդական Աշխեն Հայրապետյանի կողմից կատարված ենթադրյալ կեղծիքին, ապա ԱԺ նախագահի խոսնակը լղոզված պատասխան է տվել. «ԱԺ նախագահի գրասենյակի աշխատակիցների ներկայությունը լրացվում է աշխատաժամանակի հաշվառման տեղեկագրում՝ սահմանված կարգով»: Այսինքն՝ հաստատել է նաեւ այդ ինֆորացիան: Այ թե ով է իրականում ստանում Մուրադյանի աշխատավարձը. ԱԺ-ից գրել են որ «փոխանցվում է իրեն պատկանող բանկային հաշվեհամարին»։ Այս մասով դեռ լրացուցիչ ճշտումներ կանենք, քանի որ կասկածահարույց տեղեկություններ ունենք:

 

Բայց այժմ ներկայացնենք նաեւ, թե ով է արտոնյալ ռեֆերենտը, որ աշխատում է «Կարույուտ» ընկերությունում՝ ըստ իր համացանցային էջի, սակայն համատեղության կարգով ԱԺ նախագահի ռեֆերենտ է աշխատում: «Ժողովուրդ»  օրաթերթը պարզեց, որ նա ԱԺ իշխանական պատգամավոր Լենա Նազարյանի օգնական Սյուզաննա Գալստյանի ամուսինն է:

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ Սյուզաննա Գալստյանի հետ, որն ասաց. «Իմ ամուսինն աշխատում է ԱԺ-ում, այլ աշխատանք չունի, վաղուց դուրս է եկել եւ ամեն օր աշխատանքի է հաճախում»։  Իրականում Լենա Նազարյանի օգնականը ստեց, թե ամուսինն ամեն օր աշխատանքի է ներկայանում, քանի որ հենց ԱԺ նախագահի խոսնակը մեզ հայտնել է, որ Էդգար Մուրադյանը աշխատանքի չի հաճախում, հեռավար է աշխատում:

Ինչպես կասեր Պարույր Սեւակը, «…ելել են շալակն աշխարհի»:

Ի դեպ, ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին Նիկոլ Փաշինյանի արդարադատությունը այսօր պատժում է, քանի որ աղջկան գրանցել է որպես աշխատող ոստիկանությունում, որն աշխատանքի չի ներկայացել, բայց գումար է ստացել: Հիմա նույն տրամաբանությամբ նաեւ Ալեն Սիմոնյանը պետք է պատասխանատվության ենթարկվի, քանի որ աշխատող ունի, որ աշխատանքի չի հաճախում, բայց աշխատավարձ ու դեռ պարգեւավճարներ է ստանում:

 

 

 

 

Շարունակվող  բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտնել են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից: Այսպիսով,  «Ժողովուրդ» օրաթերթը ապրիլի 1-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին՝ խնդրելով պատասխանել  մի քանի հարցերի՝  Տավուշի գյուղերի հանձման վերաբերյալ արված Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների առնչությամբ:   ԱՄՆ դեսպանին, մասնավորապես, խնդրել էինք պատասխանել, թե ինչ տեղեկություններ կան դեսպանի մոտ, որտեղ է սկսվում եւ որտեղ է ավարտվում Հայաստանի Հանրապետությունը: Ո՞ր թվականի քարտեզներն է միջազգային հանրությունը համարում լեգիտիմ եւ առաջարկում սահմանազատումն իրականացնել այդ քարտեզներով: Ինչո՞ւ դեսպանը՝ որպես միջազգային հանրության վառ ներկայացուցիչ, չի գործադրում ջանքեր, որպեսզի Ադրբեջանը, որ 2021 թվականից օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները Սյունիքի, Գեղարքունիքի եւ Ջերմուկի հատվածներում, հետ քաշվի: Իսկ եթե գործադրում է ջանքեր, ապա ինչո՞ւ չկա հաջողություն: ՀՀ վարչապետը մարտի 18-ին՝ Տավուշի մարզում բնակիչների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է, որ եթե 1 շաբաթվա ընթացքում սահմանազատման գործընթացը չսկսվի, այսինքն՝ տարածքները չհանձնվեն, ապա պատերազմ է սկսվելու: Դեսպանն ի՞նչ տեղեկություն ունի, արդյոք պատերազմը անխուսափելի՞ է, եւ եթե հարձակում լինի ՀՀ վրա, ինչպե՞ս կարձագանքի դրան միջազգային հանրությունը: Ի պատասխան մեր այս հարցերի՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը տվել է այսպիսի պատասխան. «Միացյալ Նահանգներն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հուսով ենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը կստորագրեն տեւական խաղաղության համաձայնագիր, որով կճանաչվի այդ ինքնիշխանությունը եւ տարածքային ամբողջականությունը. եւ ինչքան շուտ, այնքան լավ։ Միացյալ Նահանգները հստակ մատնանշել է, որ այս հակամարտությունը չունի ռազմական լուծում։ Մենք կարծում ենք, որ շարունակվող  բռնությունը կարող է խաթարել տեւական ու արժանապատիվ խաղաղության ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ունեցած առաջընթացը»։

 

 

 

Իրավապահ համակարգը մոռացել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործը։ Քրեական վարույթից 5 ամիս անց քրեական հետապնդման ենթակա անձ չկա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։ Միջադեպից անցել է շուրջ 5 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։ Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։

 

 

 

 

Իրավապահ համակարգը մոռացել է Երեւանի քաղաքապետարանի միջադեպի գործը։ Քրեական վարույթից 5 ամիս անց քրեական հետապնդման ենթակա անձ չկա։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնի քննչական բաժին է հրավիրվել եւ հարցաքննվել Երեւանի ավագանու կին անդամներից ընդամենը մեկը՝ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը. նրանից հետո այլ անձ չի հարցաքննվել։ Միջադեպից անցել է շուրջ 5 ամիս, եւ գործով ո՛չ մեղադրյալ կա, ո՛չ տուժող։ Հիշեցնենք, որ ոստիկանությունից հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին՝ Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ՝ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում, փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդկերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը) եւ 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը) հատկանիշներով։ Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2024 թվականի հունվար ամսին ՀՀ կենտրոնական բանկի վերահսկողության տակ գտնվող բանկերի ռեզիդենտներին տրված վարկերի, ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, ռեպո համաձայնագրերի ընդհանուր արժեքը հունվար ամսին կազմել է 3 մլրդ 353 մլն դրամ։

Մեկ ամսում 3 մլրդ դրամ գումարները օգտագործվել են գյուղատնտեսության, անտառային տնտեսության եւ ձկնորսության համար, անտառային տնտեսության եւ փայտամթերումների, հանքագործական արդյունաբերության եւ բացահանքերի շահագործման, մշակող արդյունաբերության, էլեկտրականության, գազի, գոլորշու եւ լավորակ օդի մատակարարման եւ այլ ծառայությունների համար։

Գարնանային հողագործական աշխատանքների բացվելուն պես գյուղատնտեսության եւ բուսաբուծության համար վարկերի շեմը կտրուկ բարձրանում է։ Օրինակ՝ 2023 թվականի մայիսին այն կազմել է 194 մլն 674 հազար դրամ։

 

 

 

ՀՀ-ում, ըստ Կենտրոնական բանկի, բուսաբուծության զարգացման համար 2024 թվականի հունվարին ձեւակերպվել է 37 մլն դրամ վարկ, իսկ անասնապահության զարգացման համար՝ 3 մլն 901 հազար դրամ։

Պետությունն ամեն տարի գյուղատնտեսությունը զարգացնող նոր նախագծեր է նախաձեռնում, սակայն ամեն տարի  գյուղատնտեսները բախվում են ավելի ու ավելի լուրջ խնդիրների։

Տարեվերջին գյուղատնտեսների առաջ լճացում անունով պատ է ձեւավորվում, բերքը սակավ վաճառքի պատճառով նեխում է պահեստներում, իսկ պետությունից այդպես էլ ոչ մի արձագանք չեն ստանում։

Շատ հեռուն չգնանք. հիշենք, որ գրեթե մեկ ամիս առաջ Մարտունի-Երեւան ավտոճանապարհը փակած գյուղատնտեսները բողոքում էին, որ կարտոֆիլը պատշաճ կերպով չի իրացվում Հայաստանում՝ մեղադրելով իշխանություններին, թե խոշոր խաղացողները կարտոֆիլ ներկրում են Հայաստան՝ անտեսելով սեփական շուկան։  Իշխանության «սրտի» օլիգարխները սեփական բիզնեսը առաջ տանելու համար անցել են գյուղացու կողմը։

Ինչեւէ, վարկով եւ հույսով ցանված բերքը հողում է, սակայն հողից դուրս բերքի ապագան անհայտ է՝ կա՛մ կնեխի, կա՛մ կվաճառվի որպես անասնակեր։

 

Իշխանությունը մարտունեցիների բողոքին արձագանք չտվեց, թեպետ մարզպետը, ըստ գյուղացիների, խոստումներ է տվել։ Ինչպես յուրաքանչյուր պետականաստեղծ աշխատանքի, այս դեպքում եւս իշխանությունը բացահայտ անտարբերություն է ցուցաբերում։

 




Լրահոս