Ապրիլի 11, տարվա 101-րդ (նահանջ տարիներին՝ 102-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 264 օր։
Դեպքեր
1822՝ Քիոս կղզում թուրքերն իրականացնում են հույների կոտորած
1944՝ խորհրդային զորքերն ազատագրում են Կերչը
1945՝ ամերիկյան զորքերն ազատագրում են Բուխենվալդի կենտրոնացման ճամբարը
1970՝ արձակվում է Ապոլոն 13 տիեզերանավը
Ծնունդներ
145 – Սեպտիմիոս Սևերոս, Հռոմեական կայսրության կայսր 193-211 թթ., Սևերոսների հարստության հիմնադիրը (մ. 211)
1370 – Ֆրիդրիխ I Ռազմատենչ,Սաքսոնիայի կուրֆյուրստ 1423 թվականից, Մեյսենի մարկգրաֆ Ֆրիդրիխ IV Մռայլ անունով 1381 թվականից
1905 – Աթիլա Յոժեֆ,հունգարացի բանաստեղծ
1945 – Պիրրի, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
1956 – Էցիո Սելլա, իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող և գլխավոր մարզիչ
1971 – Օլիվեր Ռիդել գերմանացի բաս նվագող (Ռամշտայն)
1981 – Ալեսսանդրա Ամբրոսիո բրազիլացի մոդել և դերասանուհի
1991 – Տիագո Ալկանտարա, իսպանացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան
Մահեր
1977 – Ժակ Պրևեր ֆրանսիացի բանաստեղծ, դրամատուրգ (ծն. 1900)
1985 – Էնվեր Խոջա, 1944-1985 թթ. Ալբանիայի նախագահը (ծն. 1908)
Տոներ
Կոստա Ռիկա՝ Ազգային հերոսների օր
Ուգանդա՝ Ազատության օր