
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել` Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գլխավորած պատվիրակությանն ընդունելու մասին: Դրանում ասված է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով` կարգադրում եմ.
1. Կազմակերպել 2024 թվականի ապրիլի 19-26-ը Հայաստանի Հանրապետություն ժամանող՝ Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ ԴԸՎԻՆԱԶԻ գլխավորած պատվիրակության ընդունելությունը:
2. Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ՝ ընդունել պատվիրակությանը»: