
ԱՄՆ-ն ամեն ինչ կանի Իսրայելին պաշտպանելու համար՝ հաշվի առնելով Իրանի ներկայիս նախազգուշացումները Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակումից հետո: Այս մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Մենք քննարկել ենք նաև Մերձավոր Արևելքում զարգացումները, այդ թվում՝ հրադադարին և պատանդների գործարքին մեր համատեղ աջակցությունը, ինչպես նաև Գազայում գոյություն ունեցող հումանիտար ճգնաժամը լուծելու հրատապ ջանքերը:
Մենք նաև ցանկանում ենք քննարկել Իրանի՝ Իսրայելի վրա հարձակման սպառնալիքը: Ինչպես ես արդեն ասել եմ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, մեր հավատարմությունը Իսրայելի անվտանգությանը անկոտրում է: Մենք վերահաստատել ենք, որ կանենք հնարավոր ամեն ինչ Իսրայելի անվտանգությունը պաշտպանելու համար», – ընդգծել է նա: