
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, ապրիլի 10-ին Արցախի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերել, կեղծ թղթադրամներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել ու ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել Աշտարակ քաղաքի՝ 27 և Բուժական գյուղի՝ 28 տարեկան երկու երիտասարդի: Խուզարկությամբ աշտարակցի երիտասարդի մոտ հայտնաբերվել է չորս կեղծ 100-դոլարանոց:
Հետագա միջոցառումներով պարզվել է, որ նրանք ապրիլի 8-ին մայրաքաղաքի տոնավաճառներից մեկի մոտ իրացրել են կեղծ 800 դոլար:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: