ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արեգ Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2023 թվականի դեկտեմբերի 5-ին ժամը 17:00-ի սահմաններում այցելելով Տավուշի մարզի դատախազության վարչական շենք, մտնելով Տավուշի մարզի դատախազության դատախազ Արևիկ Մարտիրոսյանի աշխատասենյակ, Արևիկ Մարտիրոսյանից ապօրինաբար պահանջել է վերացնել Հայաստանի Հանրապետությունից իր ելքի սահմանափակումը, սակայն մերժում ստանալով, դրսևորելով հանդուգն և սանձարձակ վարքագիծ, շարունակաբար անպարկեշտ արտահայտություններով կրկնել է իր պահանջն, այդ ընթացքում նման արտահայտություններ հնչեցնելով նաև մյուս դատախազների հասցեին, այնուհետև իր խուլիգանական գործողությունները շարունակել շենքին հարակից փողոցում, բարձրաձայն սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով ՀՀ դատախազության աշխատակիցների հասցեին:
Դատարանը Արեգ Ալավերդյանի այս արարքի համար վերջնական պատիժ սահմանել է ազատազրկում՝ 5 ամիս, 8 օր ժամկետով: Նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, նշանակել է փորձաշրջան 1 տարի ժամկետով՝ վարքի նկատմամբ վերահսկողությունը դնելով ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության բնակության վայրի ստորաբաժանման վրա:
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան