Ռուսաստանը դիմել է Ինտերպոլին ՝ ուկրաինական «Աջ սեկտորի» ղեկավար Դմիտրի Յարոշի հայտնաբերման խնդրով: Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՝ ահաբեկչության կոչերի մեղադրանքով:
Ինչպես նշում է Интерфакс-ը, դատարանը նրա բացակայությամբ արդեն վճիռ է կայացրել նրա ձերբակալման մասին: Յարոշին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչական և էքստրեմիստական գործողություններ կատարելու վերաբերյալ հոդվածներով, որոնցով նախատեսվում է 7 և 5 տարով ազատազրկում:
Քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսացել վերջինիս դիմումը Դոկու Ումարովին, որը տեղադրված է եղել “ВКонтакте” սոցցանցի կուսակցության էջում: Յարոշը կոչ է արել ահաբեկչական կազմակերպության պարագլխին ակտիվացնել էքստրեմիստական և ահաբեկչական գործողությունները Ռուսաստանի դեմ: