Հակակոռուպցիոն դատարանում այս պահին ընթանում է քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի գործով նիստը։
Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորները երեկ երաշխավորագրեր էին ներկայացրել դատարանին՝ Աշոտյանին ազատ արձակելու համար։
Դատավոր Դոլմազյանը հայտնեց որոշումը․ ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը ևս 3 ամիս կշարունակի մնալ կալանքի տակ։
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել «Հայաստանի հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին` Քրեական օրենսգրքի երկու հոդվածով։
«Մեղադրանքը ներկայացվեց Քրեական օրենսգրքի բավականին անսպասելի հոդվածներով՝ պաշտոնեական դիրքի չարաշահում, որը առաջացրել է ծանր հետևանքներ և փողերի լվացում։ Գործը կապված է Երևանի պետական բժշկական համալսարանի կողմից անշարժ գույք ձեռք բերելու հետ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը։ Փաստաբանի խոսքով` որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ երկրից չհեռանալու մասին։ Նշենք, որ Քննչական կոմիտեն քրեական հետապնդում էր սկսել 2012-2018 թվականներին Բժշկական համալսարանի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Միքայել Նարիմանյանի նկատմամբ։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ` «Միքայել Նարիմանյանը, հանդիսանալով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի նախկին ռեկտորը, ինչպես անձամբ, այնպես էլ նույն հիմնադրամի կողմից ստեղծված «Հերացի» արհեստակցական կազմակերպության նախագահ Մ.Ս.-ի օժանդակությամբ դիտավորությամբ, վատնման եղանակով, ծառայողական դիրքն օգտագործելով` կատարել է իրեն վստահված, իր տնօրինմանը հանձնված Հիմնադրամին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակություն՝ 39 մլն 660 հազար դրամի չափով»։
Մանրամասները՝ տեսանյութում։