ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որ դատավորն է քննելու ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր դեմ հարուցված քրեական գործը. ԲԴԽ-ն նրան ներել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի է դարձել, թե որ դատավորն է քննելու ԱԺ «Հայաստան» խմբակցության պատագմավոր Իշխան Սաղաթեկյանի հոր դեմ հարուցված քրեական գործը: Մասնավորապես՝ գործը մակագրվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին:
Նկատենք, որ դատավոր Սարգսյանի դեմ 2022 թվականին Արդարադատության նախարարի միջնորդությամբ կարգապահական վարույթ էր հարուցվել, սակայն ԲԴԽ-ն ՝ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշումը մերժել էր։ Դատելով իրավիճակից՝ դատավոր Սարգսյանի կարգապահական պատասխանատվության չեն ենթարկել եւ ԲԴԽ-ն նրան ներել է:

Հիշեցնենք, որ Հայաստան խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հայրիկին մեղադրանք է առաջադրվել, որ Վաչիկ Սաղաթելյանը 2016թ. դեկտեմբերի 1-ից մինչև 2020թ. ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամավան համայնքի ղեկավարի պաշտոնը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող, տեղական ինքնակառավարման մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներով օժտված պաշտոնատար անձ, ծառայության նկատմամաբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունքի հետևանքով պաշտոնավարման ընթացքում իր լիազորությունները պատշաճ չի կատարել, ինչի հետևանքով անզգուշությամբ էական վնաս է պատճառել Գեղամավան համայնքի օրինական շահերին, այն է՝ 2,790,000 դրամ չի մուտքագրվել համայնքի բյուջե:

Քնար Մանուկյան




Լրահոս