Երկուշաբթի օրը մեկնարկող ԱԺ քառօրյայի ժամանակ ոչ իշխանական ուժերը պատրաստվում են հանդես գալ ևս մեկ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ:
Այս անգամ նրանք ցանկանում են, որ ժամանակավոր հանձնաժողովն ուսումնասիրի «ժողովրդին թալանելու տարբեր մեխանիզմները» ` կարմիր գծեր, արագաչափեր, հանրային տրանսպորտի ուղեվարձի թանկացում և այլն:
Armlur.am -ն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ թեև այս նախաձեռնությունը ներկայացվելու է «հրաշալի քառյակի» կողմից, սակայն հիմնական զեկուցողը լինելու է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: Նշենք, որ այս նախագիծը քառյակը պատրաստվում է քննարկման դնել արտահերթ կարգով: