ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դատարանի որոշում. «Ալլադին» մանկապարտեզի տնօրենին կհսկեն հատուկ միջոցներով. մանկապարտեզի երեխաներին ծեծելու հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ալլադին» մանկապարտեզի տնօրենի եւ մաքրուհու կողմից երեխաներին ծեծի ենթարկելու դեպքով դատարանը տնօրենի մասով որոշում է կայացրել, որ մեղադրյալ Աննա Հարությունյանի նկատմամբ որպես այլընտրանքային խափանման միջոց կիրառված տնային կալանքը փոխել ու նրա նկատմամբ կիրառել վարչական հսկողությունը: Համակցված կիրառված բացակայելու արգելքը խափանման միջոցը թողնել անփոփոխ:

Մեղադրյալ Աննա Հարությունյանը պարտավոր է շաբաթը երեք անգամ գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնում, վերջինիս արգելվում է հաղորդակցվել քրեական վարույթի մասնավոր մասնակիցների և օժանդակող անձանց հետ, այդ թվում՝ «Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի սաների ծնողների, առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության փոխել մշտական բնակության վայրը՝ Երևան քաղաքի Փափազյան փողոցի 11-րդ շենքի 91-րդ բնակարան հասցեն: Միաժամանակ, պարտավոր է իր վրա մշտապես կրել նշված էլեկտրոնային հսկողության միջոցները, չվնասել դրանք, ինչպես նաև արձագանքել իրավասու մարմնի հսկողության ազդանշաններին:

Գրել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեն Կարինե Գևորգի Հովհաննիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Երևան քաղաքի Ավան Իսահակյան թաղամասի 10-րդ հասցեում գործող «Ալլադին Քիդս Քլաբ» մանկապարտեզի մաքրուհի, 2023 թվականի օգոստոսի 2-ից մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ, ընկած ժամանակահատվածում, նույն մանկապարտեզի տնօրեն Աննա Ռոմիկի Հարությունյանի հետ՝ խմբի կազմում, գիտակցելով և փոխլրացնելով միմյանց գործողությունները․ մանկապարտեզ հաճախող անչափահաս սաներին պատճառել է ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք:
Նշենք, որ դեպքը եղել էր 2023 թվականի օգոստոսի 16-ին։ Համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են մանկապարտեզի տնօրենը եւ աշխատակիցները ծեծի ենթարկում երեխաներին։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ տեսանյութը նկարահանվել է «Ալլադին» մասնավոր մանկապարտեզում, որտեղ, ի դեպ, ամսական վարձավճարը կազմում է 90 հազար դրամ։ Եվ ահա դատարանի առաջ է կանգնել մանկապարտեզի տնօրենը։

Քնար Մանուկյան




Լրահոս